Իրանագետը ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր է համարում Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/armenia-i108121-Իրանագետը_ԱՄՆ_Իրան_հարաբերությունները_կարևոր_է_համարում_Հայաստանի_շահերի_և_հետաքրքրությունների_տեսանկյունից
Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` կապված ՀՀ-Իրան առևտրաշրջանառության հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2019 14:52 Asia/Tehran
  • Իրանագետը ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր է համարում Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից

Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ պետք է դիտարկել Հայաստանի բանկային, ֆինանսական համակարգը` կապված ՀՀ-Իրան առևտրաշրջանառության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարևոր են Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից

«Այս երկու պետությունների հարաբերություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են Հայաստանի ներսում որոշակի գործընթացների  վրա։ Բոլորովին վերջերս էլ հայկական բանկերից մեկը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում էր, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև խնդիրներ ենք ունենալու բեռնափոխադրումների հետ», - ասաց Վարդան Ոսկանյանը և հավելեց, որ բեռնափոխադրումները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն, հատկապես, երբ հաշվի ենք առնում թուրք-ադրբեջանական շրջափակումը:

Իրանագետն ընդգծեց, որ այդ ռիսկերն առկա են և դրանք պետք է կառավարել։

Armenpress.am