Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i108158-Արտակ_Զեյնալյանը_հրաժարականի_դիմում_է_ներկայացրել
Արդարադատության նխարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 07, 2019 17:09 Asia/Tehran
  • Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արդարադատության նխարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել:

Նա հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր:

Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար:

Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ:

Հարգանքով՝ Արտակ»:

News.am