Տոնոյանը ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i108195-Տոնոյանը_ՆԱՏՕ_ի_նախկին_հրամանատարին_է_ներկայացրել_անվտանգային_իրավիճակը_տարածաշրջանում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տարածաշրջանում անվտանգային իրավիճակը ներկայացրել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2019 18:43 Asia/Tehran
  • Տոնոյանը ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարին է ներկայացրել անվտանգային իրավիճակը տարածաշրջանում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տարածաշրջանում անվտանգային իրավիճակը ներկայացրել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին:

Տոնոյանը ներկայացրել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրադրությունը, անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Գեներալ Ջեյմս Ջոնսը 1999-2003թթ. զբաղեցրել է ԱՄՆ ծովային հետևակի հրամանատարի, 2003-2006թթ.՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գերագույն հրամանատարի, 2009-2010թթ.՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնները:

Panarmenian.net