Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում
https://parstoday.ir/hy/news/armenia-i108360-Պաշտպանության_նախարարի_մամուլի_քարտուղարը_պատերազմի_անմիջական_սպառնալիք_չի_տեսնում
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 13, 2019 10:30 Asia/Tehran
  • Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ են արդյոք լարվածության մեծացումը եւ Ադրբեջանի պերմանենտ զորավարժությունները ռազմական գործողությունների մեկնարկ դառնալ, Հովհաննիսյանը նշեց. «Չի կարելի ոչ մի բան բացառել, բայց նաեւ նախադրյալներ չեմ տեսնում»: Ընդհանրապես Արծրուն Հովհաննիսյանի տրամադրության տակ չկան առաջիկայում նման կանխատեսումների մասին կոնկրետ տվյալներ:

Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից սադրանքներին, ապա նման գործողություններն անպատասխան չեն մնում, հավաստիացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը:

 

news.am