Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i108555-Ռուստամ_Բադասյանը_նշանակվել_է_ՀՀ_արդարադատության_նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2019 10:48 Asia/Tehran
  • Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ռուստամ Բադասյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Բադասյանը մինչև ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը զբաղեցնում էր ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը: 

Ռուստամ Բադասյանը ծնվել է 1991թ. հունվարի 27-ին Երևանում: 2011 թվականին Ռուստամ Բադասյանն ավարտել է Երևանի Պետական Համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով:

2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով:

2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:  

Aemenpress.am