Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
https://parstoday.ir/hy/news/armenia-i108802-Քոչարյանը_ինքնակամ_ներկայացավ_Երևան_Կենտրոն_ՔԿՀ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու դատարանի՝ կալանքի որոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2019 08:50 Asia/Tehran
  •  Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու դատարանի՝ կալանքի որոշումը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը:

Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց.

«Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:

Վերաքննիչ քրեական դատարանի հունիսի 25-ի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Բացի այդ, դատարանը որոշել է Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և տվյալ դատական գործը ուղարկել նույն դատարան նոր քննության:

Armenpress.am