Աշխարհը մոտ է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ
https://parstoday.ir/hy/news/armenia-i108807-Աշխարհը_մոտ_է_այն_եզրագծին_որից_անդին_վերահսկողությունը_կորցնելու_վտանգ_կա._Տուսկ
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա և հաշվի առնել Նագասակիի դասերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2019 10:48 Asia/Tehran
  • Աշխարհը մոտ է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա և հաշվի առնել Նագասակիի դասերը:

 «Նույնիսկ այդ կարճատև այցը ինձ հարկադրեց գիտակցելու, թե որքան ողբերգական է Նագասակիի դասը, և այնուամենայնիվ, որքան է այն լի հույսով: Այսօր՝ Օսակայում աշխարհի ղեկավարների հանդիպումից երկու օր առաջ, դա նաև պետք է պատասխանատվության դաս դառնա հանուն մեր ընդհանուր ապագայի»,- ասված է Տուսկի հայտարարության մեջ: «Համաշխարհային ասպարեզը չի կարող վերածվել մի վայրի, որտեղ ուժեղներն իրենց պայմանները թելադրեն թույլերին առանց որևիցե վերապահության, որտեղ եսամոլությունը գերակշռի համերաշխության նկատմամբ, իսկ ազգայնական հույզերը գերակշռեն ողջամտության նկատմամբ: Դուք պետք է հասկանաք. դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր շահերի, այլև ամենից առաջ խաղաղության և անվտանգ, արդարացի աշխարհակարգի համար»,- ասված է հունիսի 26-ին տարածված հայտարարության մեջ: «Այդ ամենը մեզ ցույց է տալիս, թե աշխարը որքան շատ է մոտեցել վտանգավոր եզրագծին: Մեք շարունակում ենք ձևացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների և փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք է: Այդ վտանգների գիտակցումը պետք է հիմք դառնա Օսակայում քննարկումների համար»,- եզրափակել է Եվրախորհրդի նախագահը հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

1in.am