ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին
https://parstoday.ir/hy/news/armenia-i108870-ՀՀ_պաշտպանության_նախարարը_մասնակցել_է_ՆԱՏՕ_ի_կենտրոնակայանում_կայացած_նիստին
Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2019 16:12 Asia/Tehran
  •  ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած նիստին

Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտոնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով պաշտպանական համագործակցության ծրագրերի վերաբերյալ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Armenpress.am