Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i108896-Խորհրդարանը_միաձայն_վավերացրեց_ՀՀ_ի_և_ԱՄՆ_ի_միջև_համաձայնագիրը
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հունիս 28, 2019 15:16 Asia/Tehran
  • Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի 12-ին, Երևանում:

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 83 կողմ ձայնով:

Armenpress.am