«Հայաստանի Հանրապետություն». Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան
https://parstoday.ir/hy/news/armenia-i108929-Հայաստանի_Հանրապետություն_._Հայաստանում_նախատեսվող_վճարովի_ավտոճանապարհները_պահանջարկ_կունենան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաեւ վճարովի ավտոճանապարհներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2019 18:30 Asia/Tehran
  •  «Հայաստանի Հանրապետություն». Հայաստանում նախատեսվող վճարովի ավտոճանապարհները պահանջարկ կունենան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկված «Պետություն-մասնավոր գործընկերություն» ՀՀ օրենքի նախագծի այն հատվածին, որտեղ նշվում է, որ Հայաստանում նախատեսվում են նաեւ վճարովի ավտոճանապարհներ:

Այս երեւույթը նոր չէ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ եվրոպական, ամերիկյան ճանապարհների համար: Իսկ որքանով ենք մենք պատրաստ վճարովի ավտոճանապարհների ստեղծմանը: Թունյանը հորդորել է չթերագնահատել ինքներս մեզ եւ անձամբ իր օրինակով վստահեցրել, որ վճարովի ավտոճանապարհները կունենան պահանջարկ: «Ես ինքս երբեմն կնախընտրեի որոշակի գումար վճարել արագ եւ բարեկարգ ճանապարհով երթեւեկելու համար: Բնականաբար, վճարովի ավտոճանապարհների պարագայում դրանք անպայման պետք է ունենան անվճար այլընտրանքներ»,- ասել է պատգամավորը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Armenpress.am