Իսլամական պետությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից
https://parstoday.ir/hy/news/armenia-i109063-Իսլամական_պետությունն_առաջին_անգամ_տեսանյութ_է_հրապարակել_Ադրբեջանից
Իսլամական պետությունը առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից, հաղորդում է Directorate 4 Telegram-ալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2019 11:34 Asia/Tehran
  • Իսլամական պետությունն առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից

Իսլամական պետությունը առաջին անգամ տեսանյութ է հրապարակել Ադրբեջանից, հաղորդում է Directorate 4 Telegram-ալիքը:

Տեսանյութում ջիհադիստները հերթական անգամ պատմում են Բագուզում ԻՊ զինյալների հաստատակամության մասին, թշնամիների տարբեր միությունների, այդ թվում Ռուսաստանից, խմբավորումների դեմ պատերազմում և հավատարմության երդում տալիս ԻՊ պարագլուխ Աբու Բաքրու ալ Բաղդադիին:

Սա ԻՊ առաջնորդին երդում տալու թվով վեցերորդ տեսահոլովակն է:

Ադրբեջանցիները, որոնք ԻՊ շարքերում կռվում են Սիրիայում և Իրաքում, ավելի վաղ հայրենակիցներին ուղղված տեսուղերձներ են հրապարակել, կոչ անելով պայքարել մահմեդականների թշնամիների դեմ: Այնուամենայնիվ, Ադրբեջանից տեսանյութեր նախկինում չեն հրապարակվել:

1in.am