Նախագահ Սարգսյանն այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի
https://parstoday.ir/hy/news/armenia-i109139-Նախագահ_Սարգսյանն_այցելել_է_Մեղրու_ազատ_տնտեսական_գոտի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մեղրիից, Արմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2019 19:00 Asia/Tehran
  • Նախագահ Սարգսյանն այցելել է Մեղրու ազատ տնտեսական գոտի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մեղրիից, Արմեն Սարգսյանի առաջին կանգառը հայ-իրանական սահմանին գտնվող Մեղրու ազատ տնտեսական գոտին է:

Նախագահ Սարգսյանը շրջայց կատարեց Ազատ տնտեսական գոտու տարածքով և ծանոթացավ իրականացվող աշխատանքներին:

Մեղրի Ազատ տնտեսական գոտու տնօրեն Աշոտ Զարբաբյանը նշեց, որ այն հիմնվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ներկայում դեռ շարունակում են առնչվել մի շարք խնդիրների հետ: Դրանք կապված են հողերի, ինչպես նաև մուտքի-ելքի ռեժիմին: «Քանի որ սահմանային գոտի է, հետևաբար մուտքն ու ելքը որոշակիորեն սահմանափակված են, դրա համար էլ խնդիրներ ենք ունենում»,-ասաց նա:

Նախագահը հետաքրքրվեց, թե արդյոք այդ հարցերը մինչ 2017 թվականը չեն քննարկվել, խնդիրները մեկնարկից առաջ չեն լուծվել, Ազատ տնտեսական գոտու աշխատակազմից նշեցին, ծրագիրը երեք փուլով պետք է իրականացվեր: Մեկնարկը տրվեր, իսկ հաջորդ փուլում մնացած հարցերը կարգավորվեին: ՀՀ նախագահին տեղեկացրեցին, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ հարցերով:

Ազատ տնտեսական գոտի այցից հետո նախագահ Սարգսյանը կայցելի մարտական դիրք: Այնուհետև նախատեսված է այց Մեղրիի տարածարջանային բժշկական կենտրոն:

Ազատ տնտեսական գոտու պաշտոնական մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:  Ըստ ծրագրի՝ ԱՏԳ-ն նախատեսված էր կառուցապատել 2 փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ և նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու և ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում էր ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար:

Armenpress.am