Ապրիլյան պատերազմը եղել է համակարգված դավադրություն․ հանգամանքները պետք է պարզվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i109200-Ապրիլյան_պատերազմը_եղել_է_համակարգված_դավադրություն_հանգամանքները_պետք_է_պարզվեն
«Այս միությունը պետության համար կարևորագույն գործիք է՝ թե՛ ազգային անվտանգության, թե սահմանի հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սպաների համահայկական միության անդամ Արթուր Բունիաթյանը՝ հավելելով, որ սպան պետության հենասյունն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2019 18:31 Asia/Tehran
  • Ապրիլյան պատերազմը եղել է համակարգված դավադրություն․ հանգամանքները պետք է պարզվեն

«Այս միությունը պետության համար կարևորագույն գործիք է՝ թե՛ ազգային անվտանգության, թե սահմանի հետ կապված»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սպաների համահայկական միության անդամ Արթուր Բունիաթյանը՝ հավելելով, որ սպան պետության հենասյունն է:

Ինչպես նշեց միության անդամ Վարդան Չախմախչյանը՝ միությանը կարող են անդամակցել բացառապես այն սպաները, ովքեր այսօր չեն ծառայում բանակում. «Միության անդամ կարող են դառնալ բոլոր ուժային կառույցների այն հայ պաշտոնաթող սպաները, որոնք ծառայել են բանակում, առնչվել են ՀՀ պաշտպանության և անվտանգության գործին»:

Նա նշեց, որ այս միության ստեղծումը նաև օրինակ է. «Ինչո՞ւ չհամախմբվեն համայն աշխարհի հայ գիտնականները՝ հայ բժիշկները, տնտեսագետները, իրավաբանները»:

Արթուր Բունիաթյանը հավելեց, որ Սպաների համահայկական միության հետ կարող են համագործակցել գիտակից քաղաքացիները, կազմակերպությունները՝ ելնելով առկա խնդիրներից. «Միությունը պետք է համագործակցի նաև պետական կառույցների հետ, որովհետև առանց պետության աջակցության՝ կայացման պրոցեսը կլինի գրեթե անհնար կամ շատ դանդաղ»:

 1in.am