Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ-ի հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i109271-Զոհրաբ_Մնացականյանն_ու_Սերգեյ_Լավրովը_քննարկել_են_ԼՂ_ի_հարցը
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2019 18:38 Asia/Tehran
  • Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են ԼՂ-ի հարցը

Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

News.am