Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i109342-Դավիթ_Տոնոյանն_ընդունել_է_ՆԱՏՕ_ի_հատուկ_նշանակության_գործողությունների_հրամանատարության_ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2019 15:19 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 10-ին ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական եւ փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:

News.am