«Գազպրոմ նեֆտը» ՀՀ-ին նավթամթերք կմատակարարի ռուբլով
https://parstoday.ir/hy/news/armenia-i109807-Գազպրոմ_նեֆտը_ՀՀ_ին_նավթամթերք_կմատակարարի_ռուբլով
«Գազպրոմ նեֆտը» սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 26, 2019 08:36 Asia/Tehran
  • «Գազպրոմ նեֆտը» ՀՀ-ին նավթամթերք կմատակարարի ռուբլով

«Գազպրոմ նեֆտը» սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ:

Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Ընթացիկ տարվանից մենք նավթամթերքի առաքումները դեպի ՀՀ ռուբլով կիրականացնենք: Առաջիկայում մտադիր ենք նույնը անել նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների դեպքում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվարկել այդ արժույթներով»,-ասել է նա։

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը մեկնարկել է հունիսի 6-ին և աշխատանքը կշարունակի մինչև հունիսի 8-ը: Համաժողվոի միջոցառումների կարգախոսն է՝ «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ»:

Panarmenian.net