Աշխարհի ամենահարուստ մարդիկ 117 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում
https://parstoday.ir/hy/news/armenia-i110203-Աշխարհի_ամենահարուստ_մարդիկ_117_մլրդ_դոլար_են_կորցրել_մեկ_օրում
Մոլորակի ամենահարուստ մարդիկ ավելի քան 100 մլրդ դոլար են կորցրել ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 07, 2019 09:15 Asia/Tehran
  •  Աշխարհի ամենահարուստ մարդիկ 117 մլրդ դոլար են կորցրել մեկ օրում

Մոլորակի ամենահարուստ մարդիկ ավելի քան 100 մլրդ դոլար են կորցրել ֆինանսական շուկաներում գրանցված անկումների պատճառով:

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, 500 ամենահարուստ գործարարները, ընդհանուր առմամբ, 117 մլրդ դոլար են կորցրել: Մասնավորապես, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը շուրջ 3.5 մլրդ դոլար է կորցրել, Louis Vuitton Moеt Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն՝ 4 մլրդ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 2.7 մլրդ դոլար: 

Շուկաներում գրանցված անկումը Bloomberg-ը բացատրել է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների լարվածությամբ: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սեպտեմբերից 10 տոկոս հավելյալ մաքսատուրքեր է սահմանելու Չինաստանից ներկրվող 300 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ:

Այս որոշմանն ի պատասխան՝ Չինաստանը նախօրեին դադարեցրել է ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքի ներկրումը և չի բացառել դրանց նկատմամբ նոր մաքսատուրքերի սահմանումը:

Tert.am