ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչ
https://parstoday.ir/hy/news/armenia-i110392-ԱԳ_նախարար_Զոհրաբ_Մնացականյանն_ընդունեց_Մուդիզ_միջազգային_վարկանշային_կազմակերպության_ներկայացուցիչ
Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2019 06:42 Asia/Tehran
  • ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Մուդիզ միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչ

Օգոստոսի 12-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Մուդիզ» միջազգային վարկանշային կազմակերպության ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին, երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։ 

Եվրամիության հետ համագործակցության համատեքստում ԱԳ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ որպես կարևոր գործիք Հայաստանում ընթացող  բարեփոխումները խթանելու համար: 

Զոհրաբ Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ առանձնահատուկ կարևորելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը:

Armenpress.am