Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i110395-Ողջ_աշխարհում_տնտեսական_հեռանկարները_վատթարացել_են
ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2019 07:07 Asia/Tehran
  • Ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են

ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի պատճառով այս ամառ ողջ աշխարհում տնտեսական հեռանկարները վատթարացել են՝ ցույց են տալիս գերմանական Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (Ifo) տվյալները:

Ifo-ն գրեթե 1200 փորձագետների շրջանում եւ ավելի քան 110 երկրներում եռամսյակային հարցում է անցկացրել: Նրանց պատասխանները ցույց են տվել, որ երրորդ եռամսյակում վատթարացել են ինչպես ընթացիկ պայմանները, այնպես էլ տնտեսական սպասելիքները, հաղորդում է Reuters-ը:

«Փորձագետները համաշխարհային տնտեսության աճի առավել ցածր տեմպեր են ակնկալում: Հարցվածները նաեւ ակնկալում են անձնական սպառման կրճատում, առավել ցածր ներդրումային ակտիվություն եւ կարճաժամկետ ու երկարաժամկետ տոկոսադրույքների նվազեցում»,- ասել է Ifo-ի նախագահ Քլեմենս Ֆյուստը՝ հավելելով, որ առեւտրային ակնկալիքներն ամենացածրն են եղել անցած տարի ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտի սկզբից: 

News.am