ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i110548-ՌԴ_ի_հետ_Հայաստանին_եւ_Վրաստանին_կապող_միակ_ճանապարհով_տրանսպորտի_երթեւեկությունը_կսահմանափակվի
Վրացա-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2019 08:38 Asia/Tehran
  • ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի

Վրացա-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:

Սահմանափակումները մտցվում են, մասնավորապես, Թերեք գետի վրա կամրջի վերանորոգման պատճառով, որը Մցխեթի-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղուց 125 կմ հեռավորությամբ է գտնվում:

«2019 թվականի օգոստոսի 19-22-ին նշված հատվածում ամեն օր 12:00-ից մինչեւ 16:00 արգելվում է կցմամբ կամ կիսակցմամբ տրանսպորտի երթեւեկությունը, իսկ տրանսպորտի մնացյալ տեսակների համար երթեւեկությունն ազատ է: Օրվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշված ռեժիմով երթեւեկության համակարգումն իրականացնելու է պարեկային ոստիկանությունը:

Գոյություն ունեցող 35-կիլոմետրանոց Ռազմավիրական ճանապարհը, որից ամեն օր օգտվում է 3,5 հազար ավտոմեքենա, Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Տարվա մեջ 40 օրից ավելի, մեծ մասամբ ձմեռվա սեզոնին, այն փակում են, ինչը Ռուսաստանից Վրաստան ճանապարհորդող մարդկանց, ինչպես նաեւ բեռնափոխադրողների համար մեծ խնդիրներ է ստեղծում:

Այս պահին սա միակ գործող ավտոճանապարհն է, որը Հայաստանին եւ Վրաստանին կապում է Ռուսաստանի հետ:

News.am