ՊՆ ներկայացուցիչը ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110670-ՊՆ_ներկայացուցիչը_ընդունել_է_ԱՄՆ_Կանզաս_նահանգի_ազգային_գվարդիայի_պատվիրակությանը
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքութան կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2019 03:49 Asia/Tehran
  • ՊՆ ներկայացուցիչը ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքութան կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը օգոստոսի 19-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացում Ավետիսյանը կարևորել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության շարունակականության ապահովումը, որի շրջանակներում նախկինում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի անձնակազմի համար: Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման նպատակով այցելությունների, վերապատրաստման դասընթացների ավելացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջայց են կատարել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում, ծանոթացել ՊՆ Թեժ գծի աշխատանքին, քննարկել աշխատանքների կազմակերպումը ՄԻԲԿ անձնակազմի հետ:

Armenpress.am