ԱՄՆ-ը միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս
https://parstoday.ir/hy/news/armenia-i110685-ԱՄՆ_ը_միջուկային_համակարգեր_Է_մշակելու_տիեզերքը_հետազոտելիս
Միացյալ Նահանգները տիեզերական միջուկային համակարգեր կմշակի եւ կօգտագործի տիեզերական տարածության հետազոտման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 20-ին Սպիտակ տան կողմից տարածված հուշագրում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 21, 2019 09:17 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը միջուկային համակարգեր Է մշակելու տիեզերքը հետազոտելիս

Միացյալ Նահանգները տիեզերական միջուկային համակարգեր կմշակի եւ կօգտագործի տիեզերական տարածության հետազոտման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ օգոստոսի 20-ին Սպիտակ տան կողմից տարածված հուշագրում:

«Տիեզերական միջուկային համակարգերն անվտանգ եւ կայունորեն օգտագործելու ունակությունը կենսականորեն կարեւոր Է տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխող դիրքի պահպանման եւ զարգացման համար,- նշված Է փաստաթղթում:- Միացյալ Նահանգների կողմից տիեզերական միջուկային համակարգերի գործարկման համար դաշնային կառավարությունը պետք Է ապահովի անվտանգության վերլուծության խիստ գործընթացներ, որոնք մշակված լինեն ռիսկի գործոնի եւ (ապարատի) արձակման թույլտվության (տրման) հաշվառմամբ»:

Սույն հուշագիրը, պարզաբանել են Սպիտակ տանը, լրացուցիչ տեղկատվություն Է ներկայացնում «տիեզերական միջուկային համակարգերով տիեզերական ապարատների արձակման» ընթացակարգի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am