ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i110766-ՀՀ_պաշտպանության_նախարարն_ընդունել_է_Հայաստանում_Իրանի_դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 23, 2019 14:28 Asia/Tehran
  • ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը՝ Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և միջազգային զարգացումների վերաբերյալ:

Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` Հայաստանում պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման համար, մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Armenpress.am