Իրանն ու Հայաստանն ընդլայնում են ոստիկանական ոլորտում համագործակցությունը
Օգոստոս 29, 2019 04:16 Asia/Tehran
Հայաստանում ԻԻՀ դեսպանը և ՀՀ ոստիկանապետը քննարկել են երկկողմ համագործակցությունների ընդլայնման հնարավորությունները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Երևանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ոստիկանական ոլորտում հարաբերությունների զարգացման շուրջ:
Անդրադառնալով ՀՀ ոստիկանապետի Թեհրան կատարելիք առաջիկա այցին, դեսպան Սաջադին նշել է. «Հույս ունեմ, որ երկու երկրների միջև համագործոակցությունը ոստիկանական ոլորտում, ավելի կխորանա»:
Քաղաքական լավ հարաբերւթյուններին զուգահեռ, Իրանն ու Հայաստանը ջանքեր են գործադրում՝ ընդլայնելու նաև մշակութային, տնտեսական, և առևտրային ոլորտների համագործակցությունը:
Պիտակ