Արտգործնախարարն ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության 3 հիմնարար սկզբունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i110975-Արտգործնախարարն_ԱԺ_պատգամավորներին_ներկայացրեց_ՀՀ_արտաքին_քաղաքականության_3_հիմնարար_սկզբունքները
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 16:05 Asia/Tehran
  • Արտգործնախարարն ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության 3 հիմնարար սկզբունքները

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 29-ին ԱԺ պատգամավորների հետ հանդիպումը կազմակերպված է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակներում:

«Համաժողովն անցկացվում է «Արժեքները գործողության մեջ. Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» խորագրի ներքո: Մենք առանձնացրել են արժեքների երեք հարթություններ, որոնց վրա հիմնվում է մեր արտաքին քաղաքականությունը: Դրանք են՝ քաղաքակրթական արժեքները, մեր պատմական ժառանգությունը և ժամանակակից ժողովրդավարության ու մարդու իրավունքների արժեքները, որոնք մեր ժողովուրդը պաշտպանեց և նոր որակ հաղորդեց թավշյա հեղափոխության և դրան հաջորդած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Այս համաժողովի ընթացքում մենք հստակ ամրագրեցինք ՀՀ արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները, որոնց կիրառմամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հետապնդենք Հայաստանի և հայ ժողովրդի արժեքներն ու շահերը: Այդ սկզբունքներն են՝ ինքնիշխանություն, համահայկականություն և փոխգործակցություն»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ իրենց համար առավել քան կարևոր է միջոցառման շրջանակներում Հայաստանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը բոլորին հուզող հարցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև խորհրդարանական բոլոր ձևաչափերով համագործակցություններն ու փոխգործակցությունները:

Armenpress.am