Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի հայկական հեղափոխության մասին «Մենակ չեմ» ֆիլմը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110997-Տորոնտոյի_միջազգային_կինոփառատոնում_կցուցադրվի_հայկական_հեղափոխության_մասին_Մենակ_չեմ_ֆիլմը
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 7-ին կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ հայկական հեղափոխության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2019 14:48 Asia/Tehran
  • Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի հայկական հեղափոխության մասին «Մենակ չեմ» ֆիլմը

Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում սեպտեմբերի 7-ին կցուցադրվի Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը՝ հայկական հեղափոխության մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Ֆիլմը իսկապես շատ լավն է ստացվել, եւ կարծում եմ՝ կունենա միջազգային հաջողություն՝ մեծացնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում»,- գրել է ՀՀ վարչապետը:

 Armenpress.am