ԱՄՆ-ի նախագահը տիեզերքը համարել Է ռազմական գործողությունների նոր ասպարեզը
Օգոստոս 30, 2019 15:20 Asia/Tehran
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արարարողության ժամանակ հայտարարել Է ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարության աշխատանքի պաշտոնական մեկնարկ մասին եւ տիեզերքը համարել Է ռազմական գործողությունների հերթական ասպարեզը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Տիեզերական հրամանատարությունը կպաշտպաանի ԱՄՆ-ի հանգուցային շահերը տիեզերքում՝ ռազմական գործողությունների հաջորդ ասպարեզում»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ այժմ տիեզերքը կդիտվի որպես ռազմական գործողություններ վարելու անկախ բնագավառ, ինչպես եւ «ցամաքը, ծովը, օդը եւ կիբեռտարածությունը»:
Նա նաեւ հայտարարել Է, որ տիեզերական հրամանատարության նպատակը կդառնա տիեզերքում ԱՄՆ-ի գերիշխանության ապահովումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Պիտակ