Հայաստանը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի ղեկավարների նիստի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիներն ու նոր նախագծերը:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ-ի նիստում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը ձգտում է իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ նախկինում համաձայնեցված նախագծեր:
Փաշինյանը հավաստիացրել է, որ ԵԱՏՄ առաջիկա գագաթաժողովում Թեհրան-Երևան հաղորդակցական ուղին պետք է ներկայացվի որպես տարանցիկ ճանապարհ՝ իրանական ապրանքների Եվրասիական միություն փոխադրման համար, ինչը շատ կարևոր է Երևանի համար:
Նշելով, որ Երևանը միշտ լավ հարաբերություններ է ունեցել Թեհրանի հետ, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն Իրանի դեմ ուղղված որևէ նախաձեռնության չի մասնակցելու:
Վերջում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ասհմանած պատժամիջոցները չեն կարող ազդել Երևան-Թեհրան հարաբերությունների վրա, շեշտելով, որ իր երկրի համար մեծ նշանակություն ունեն Իրանի հետ հարաբերությունները: