Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի վրա՝ չնայած պատժամիջոցներին. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i111073-Երեւանն_ու_Թեհրանը_պետք_է_կենտրոնանան_համատեղ_ծրագրերի_վրա_չնայած_պատժամիջոցներին._Փաշինյան
Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի շուրջ, որոնց վրա չեն տարածվում պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 04:04 Asia/Tehran
  • Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի վրա՝ չնայած պատժամիջոցներին. Փաշինյան

Երեւանն ու Թեհրանը պետք է կենտրոնանան համատեղ ծրագրերի շուրջ, որոնց վրա չեն տարածվում պատժամիջոցները:

Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երեւանում իրանյան ԶԼՄ-ների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով՝ կան բազմաթիվ իրանյան ընկերություններ, որոնք ունեն տնտեսական հարաբերություններ Երեւանի հետ: Նրանք շարունակում են համագործակցել իրենց հայ գործընկերների հետ՝ չնայած պատժամիջոցներին, հավելել է նա:

Փաշինյանը վստահեցրել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին՝ հավելելով, որ երկիրը Թեհրանի դեմ ոչ մի քայլ չի ձեռնարկի:

News.am