Libra-ն կարող է խափանել դրամավարկային քաղաքականություն սահմանելու Եվրոպական կենտրոնական բանկի ունակությունը
Facebook-ը այս տարվա սկզբին հայտնել էր Libra նոր թվային դրամի մասին, որին սատարում են չորս պաշտոնական արժույթներ, եւ որը հասանելի է աշխարհով մեկ սոցիալական ցանցերի միլիարդավոր օգտատերերին։
Libra-ի թողարկումը նախատեսված է 2020 թվականին՝ հայտնել է ԵԿԲ-ի (Եվրոպական կենտրոնական բանկ) կառավարման անդամ Իվ Մերշը՝ տեղեկացնում է Reuters-ը։
«Կախված Libra-ի ընդունման մակարդակի եւ եվրոյին հղումների վրա՝ դա կարող է նվազեցնել եվրոյի հանդեպ ԵԿԲ-ի վերահսկողությունը, թուլացնել դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմը՝ ազդելով եվրոգոտու բանկերի իրացվելիության վրա, եւ խափանել միասնական արժույթի միջազգային դերը»,- ասել է Մերշը։
Հաշվի առնելով այս խնդիրները՝ եվրոպական կարգավորող եւ վերահսկող մարմիններին անհրաժեշտ է հաստատել Libra-ի հանդեպ իրավասությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ է գլոբալ համագործակցություն՝ վտանգները նվազեցնելու համար։ «Ես անկեղծորեն հավատում եմ, որ Եվրոպայի ժողովուրդները չեն տրվի գոյություն ունեցող վճարման լուծումների անվտանգությունը եւ հուսալիությունը Facebook-ի գայթակղիչ, սակայն դավաճան խոստումների հետ փոխանակելու գայթակղությանը»,- նշել է նա։
News.am