Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները
https://parstoday.ir/hy/news/armenia-i111139-Ալեն_Սիմոնյանը_ներկայացրել_է_Իմ_քայլը_խմբակցության_նիստի_մանրամասները
«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 04, 2019 03:08 Asia/Tehran
  • Ալեն Սիմոնյանը ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության նիստի մանրամասները

«Իմ քայլը» խմբակցությունը Ամուլսարի հարցը չի քննարկել հրավիրված նիստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 3-ին կայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Քննարկել ենք գալիք օրենսդրական նախաձեռնությունները, խմբակցության աշխատելաոճը, խմբակցության անդամների առաջարկներն են լսվել աշխատելու հետ կապված, նոր նստաշրջանի հետ կապված լսել ենք մեր պատգամավորների դիտարկումները: Ամուլսարի թեման չենք քննարկել, չենք քննարկել նաև այնպիսի հարցեր, որոնք ես չնշեցի»,- ասաց Սիմոնյանը:

«Իմ քայլը» խմբակցության նիստից հետո կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: