Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111727-Դավիթ_Տոնոյանն_ընդունել_է_Բելառուսի_պաշտպանության_փոխնախարար_գեներալ_մայոր_Օլեգ_Բելոկոնեւին
Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2019 10:27 Asia/Tehran
  • Դավիթ Տոնոյանն ընդունել է Բելառուսի պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւին

Սեպտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի վերաբերյալ, մտքեր փոխանակել պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

News.am