Նյու Յորքի իշխանությունները կփակեն աշխարհի ամենամեծ բանտը
https://parstoday.ir/hy/news/armenia-i112643-Նյու_Յորքի_իշխանությունները_կփակեն_աշխարհի_ամենամեծ_բանտը
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն Է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում Է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times-ը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 18, 2019 14:53 Asia/Tehran
  • Նյու Յորքի իշխանությունները կփակեն աշխարհի ամենամեծ բանտը

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն Է տվել «Ռայքերս» բանտի վերացման պլանին, որը համարվում Է ամենամեծ ուղղիչ հաստատությունն աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է New York Times-ը:

Բանտային համալիրը, որը գտնվում Է Իստ-Ռիվեր նեղուցի համանուն կղզում, նախատեսված Է 10 հազար բանտարկյալների համար: Քաղաքային իշխանություններն ընդունել են ավելի քան 8,7 մլրդ դոլար արժողությամբ պլանը, որը նախատեսում Է «Ռայքերս»-ի փակումը մինչեւ 2026 թվականը: Դրա փոխարեն կկառուցվի ավելի փոքր չափի չորս բանտ: Պլանի համաձայն, չորս նոր բանտերը կտեղակայվեն Նյու Յորքի Բրուքլինի, Քվինսի, Բրոնքսի եւ Մանհեթենի շրջաններում: Հրատարակությունը նշում Է, որ «Ռայքերս»-ը փակելու որոշման պատճառը դարձել են այն փաստերը, որոնք վկայում են բանտում տեղ գտած բազմաթիվ խախտումների եւ ծառայողական չարաշահումների մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 Armenpress.am