Թուրքիան մտադիր է Ռուսաստանից Су-35 կործանիչներ գնել. ԶԼՄ-ներ
Հոկտեմբեր 26, 2019 08:30 Asia/Tehran
Թուրքիան պատրաստվում է Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքել Су-35 կործանիչների գնման վերաբերյալ: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Daily Sabah պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ խոսքը 36 հատ Су-35 կործանիչ գնելու մասին է, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու ամիս առաջ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Ռուսաստանում МАКС ավիացիոն սրահ:
Նշվում է, որ Անկարան և Մոսկվան հնարավոր է պայմանավորվեն նաև ռուսական ինքնաթիռների որոշ բաղադրիչների համատեղ արտադրության շուրջ:
tert.am
Պիտակ