Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւից հետո կանչվել է ԱԳՆ
Հոկտեմբեր 30, 2019 09:06 Asia/Tehran
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որեւէ վավերականություն չունի եւ հակասում է «երկու երկրի միջեւ ռազմավարական գործընկերությանը»:
news.am
Պիտակ