Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i113021-Էրդողանը_խոսել_է_Ներկայացուցիչների_պալատում_Հայոց_ցեղասպանության_ճանաչման_բանաձևի_ընդունման_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում Է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 30, 2019 11:40 Asia/Tehran
  • Էրդողանը խոսել է Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել Է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում Է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բանաձեւն անօգուտ Է: Թուրքիան այն չի ճանաչի»,-նշել Է Էրդողանը, որի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել, 405-ը, դեմ՝ 11-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։

 

armenpress.am