Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i113215-Երևանում_մեկնարկեց_ՀԱՊԿ_խորհրդարանական_վեհաժողովի_խորհրդի_նիստը
Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2019 06:41 Asia/Tehran
  • Երևանում մեկնարկեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Երևանում մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում:

Խորհրդարանական վեհաժողովին մասնակցում են Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ ԽՎ նախագաh Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի Աֆղանստանի, Սերբիայի խորհրդարանների խոսնակները, ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը: Սերբիայի և Աֆղանստանի խորհրդարանների ղեկավարները նիստին մասնակցում են որպես դիտորդ:

Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը բացման խոսքում ողջունեց վեհաժողովի խորհրդի նիստի մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի ավարտից հետո կմեկնարկի ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը:

Armenpress.am