Աշխարհում քիմիական զենքի լիակատար ոչնչացումը շատ մոտ Է. ՔԶԱԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i113842-Աշխարհում_քիմիական_զենքի_լիակատար_ոչնչացումը_շատ_մոտ_Է._ՔԶԱԿ
Աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների լիակատար ոչնչացումը շատ մոտ Է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2019 14:59 Asia/Tehran
  • Աշխարհում քիմիական զենքի լիակատար ոչնչացումը շատ մոտ Է. ՔԶԱԿ

Աշխարհում քիմիական զենքի հայտարարված պաշարների լիակատար ոչնչացումը շատ մոտ Է:

Այդ մասին նոյեմբերի 25-ին հայտարարել Է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆեռնանդո Արիասը՝ Հաագայում բացելով մասնակից պետությունների խորհրդաժողովի 24-րդ նստաշրջանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցյալ տարի քարտուղարությունը լրացուցիչ ջանքեր գործադրեց, որպեսզի ապահովի Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի կատարումը մեծ փորձարկումների ժամանակ: Հայտարարված քիմիական պաշարների լիակատար ոչնչացումը, իսկ դա կոնվենցիայի հանգուցային նպատակն Է, շատ մոտ Է: Սակայն ծագում են կոնվենցիայի նորմաների գործողության լուրջ մարտահրավերներ՝ ինչպիսիք են քիմիական զենքի կիրառումն Իրաքում, Մալայզիայում, Սիրիայում եւ Միացյալ Թագավորությունում»,- ասել Է նա: Խոսելով քիմիական զենքի ոչնչացման մասին՝ Արիասը նշել Է, որ «2019 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր առմամբ 68,6 հազար տոննա կամ 1-ին կատեգորիայի հայտարարված քմիական զենքի 97,3 տոկոսը ոչնչացվել Է կազմակերպության քարտուղարության կողմից ստուգման պայմաններում»: Հաագայում ՔԶԱԿ-ի մասնակից պետությունների 24-րդ նստաշրջանի աշխատանքը կտեւի մինչեւ նոյեմբերի 29-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 Armenpress.am