Հայաստանը կրկին պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ
Հայաստանի կառավարությունը վերահաստատել է Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական Corriere della Sera օրաթերթին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է հաշտվել Թուրքիայի հետ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, ի տարբերություն անցյալի, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար:
Հաշվի առնելով Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ, ՀՀ վարչապետը, կարծես, փորձում է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով, կրկին արծարծել Անկարայի հետ հարաբերությունների վերականգնման հարցը:
Մարտի 1-ին, Թեհրանում իրանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը ասել էր.«Անկարայի պաշտոնյաների դիրքորոշումն այնպիսին է, որ կանխում է Երևանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լուրջ բանակցությունները: Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կապել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Ու քանի դեռ Անկարան կանգնած է իր դիրքերում, Երևանը լավատեսորեն չի վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նորություն չէ: Սակայն, Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել թուրք ղեկավարների հետ:
Անկարայում մինչ այժմ անտեսել են Հայաստանի կառավարության առաջարկները: Ավելի վաղ, Թուրքիան բարձրացրել էր Ղարաբաղի հանձնման հարցը, որպես նախապայման՝ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար:
Հայ պաշտոնյաներն առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության հարցի ճանաչումն էին ներկայացրել որպես պայման Թուրքիայի հետ բանակցությունների համար: Բայց Հայաստանի վարչապետը, կարծես, Հայոց ցեղասպանության հարցը չի ներկայացրել, որպես Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման նախապայման: Թվում է, թե Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում այնքան էլ լուրջ չէ: Փորձագետները կարծում են, որ քիչ հավանական է, որ Անկարայի կառավարության այս դիրքորոշումը հետագայում լուրջ ազդեցություն ունենա ԵՄ անդամակցության հարցի վրա:
2009-ի հոկտեմբերին, Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրեցին համագործակցության երկու կարևոր պայմանագիր:
Այս փաստաթղթերը ներառում են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների ընդլայնման մասին համաձայնագրեր, որոնք ստորագրվեցին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Սակայն համաձայնագրի իրականացումը հետաձգվեց կողմերի դիրքորոշումների և Ադրբեջանի կառավարության կտրուկ արձագանքի պատճառով:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, Թուրքիայի կառավարությունը բախվում է մի քանի սահմանափակումների: Թուրքիայի պաշտոնյաները նաև մտահոգված են Հայաստանի հետ հարաբերությունների վերսկսման նկատմամբ Ադրբեջանի արձագանքից, նաև անհանգստացած են Հայաստանի իշխանությունների և արևմտյան կառավարությունների դիրքորոշումներից, Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: Երկու խնդիրներն էլ կարևոր են Թուրքիայի ղեկավարների համար: