Իտալական քաղաքը հրաժարվել է քաղաքացիություն տալ Մայք Պոմպեոյին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115412-Իտալական_քաղաքը_հրաժարվել_է_քաղաքացիություն_տալ_Մայք_Պոմպեոյին
Իտալական Պաչենտրո քաղաքի խորհուրդը հրաժարվել է պատվավոր քաղաքացու կոչում տալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, հաղորդում է Il Messaggero-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 08, 2020 14:19 Asia/Tehran
  • Իտալական քաղաքը հրաժարվել է քաղաքացիություն տալ Մայք Պոմպեոյին

Իտալական Պաչենտրո քաղաքի խորհուրդը հրաժարվել է պատվավոր քաղաքացու կոչում տալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, հաղորդում է Il Messaggero-ն:

«Մեկ մոլորակ» հասարակական կազմակերպությունը պահանջել է, որ մերժվի Մայք Պոմպեոյին պատվավոր քաղաքացիություն շնորհելու գործընթացը ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում գեներալ Ղասեմին Սուլեյմանիի սպանության ֆոնին:

Հարցմանն ի պատասխան Պաչենտրոյի քաղաքապետ Գուիդո Անջելիլին հայտարարել է, որ քաղաքի խորհուրդը բացասական որոշում է ընդունել Մայք Պոմպեոյին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցով 2019 թվականի նոյեմբերին:

Մայք Պոմպեոն 2019-ի հոկտեմբերին այցելել է իտալական այդ քաղաքը, որտեղ ծնվել է նրա հայրական կողմի ապուպապը: Դրանից հետո Պաչենտրոյի քաղաքային խորհուրդը քննում էր նրան պատվավոր քաղաքացու կոչում տալու հարցը:

1in.am