Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի և Իրանի նախագահներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115450-Արմեն_Սարգսյանը_ցավակցական_հեռագրեր_է_հղել_Ուկրաինայի_և_Իրանի_նախագահներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հունվար 09, 2020 08:25 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի և Իրանի նախագահներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

Armenpress.am