Հունվար 11, 2020 09:00 Asia/Tehran
  •  Իրանագետը բացառում է Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրան- ԱՄՆ բանակցությունները

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը բացառում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իրանագետը հայտնեց հունվարի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Այս պահի դրությամբ իրանական հասարակության մոտ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալու կամ լարվածությունը թուլացնելուն միտված տրամադրություններ չկան: Դրանք չկան, հաշվի առնելով թե՛ քաղաքական, թե՛ գաղափարախոսական ու կրոնական առանձնահատկությունները: Սգո 40 օրվա ընթացքում մարդուն սպանածի հետ բանակցությունները բացառվում են թե՛ գաղափարախոսական, թե՛ կրոնական առումով: Իրանցիներն օգտագործելու են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները` Մերձավոր Արևելքում կրճատելու Միացյալ Նահանգների զինված ներկայությունը»,- ասաց Ոսկանյանը:

Իրանագետը նշեց, որ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը համախմբել է իրանական ողջ հասարակությանը:

 Armenpress.am                 

 

 

Պիտակ