ԱԺ նախագահը ԲՀԿ-ական որոշ պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոց կիրառեց
https://parstoday.ir/hy/news/armenia-i115958-ԱԺ_նախագահը_ԲՀԿ_ական_որոշ_պատգամավորների_նկատմամբ_կարգապահական_միջոց_կիրառեց
Այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծագած վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց որոշ պատգամավորների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 09:43 Asia/Tehran
  • ԱԺ նախագահը ԲՀԿ-ական որոշ պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոց կիրառեց

Այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև ծագած վեճից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց որոշ պատգամավորների նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցի մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ, սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ հետևյալ պատգամավորների նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական միջոցները` պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,-ասաց Արարատ Միրզոյանը և կարգադրիչներին խնդրեց ապահովել դրա կատարումը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո միջադեպ գրանցվեց «Իմ քայլի» և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորների միջև:

http://yerevan.today/all/politics/