Հաջորդը օդանավակայանն ենք փակելու. Անասնաբույծները փակել էին Արմավիր տանող միջպետական ճանապարհը
https://parstoday.ir/hy/news/armenia-i115959-Հաջորդը_օդանավակայանն_ենք_փակելու._Անասնաբույծները_փակել_էին_Արմավիր_տանող_միջպետական_ճանապարհը
«Գյուղացիներն այսօր եկել՝ իրենց հացի կռիվն են տալիս, անասնապահությունով իրենց հացն են վաստակում: Սպանդանոցում մորթ անելու պատճառով, մեկ անասունի մեջ 40 հազար դրամ կորցնում ենք, ամբողջ տարին չարչարվում ենք, որ մի երկու կոպեկ աշխատենք
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 09:56 Asia/Tehran
  • Հաջորդը օդանավակայանն ենք փակելու. Անասնաբույծները փակել էին Արմավիր տանող միջպետական ճանապարհը

«Գյուղացիներն այսօր եկել՝ իրենց հացի կռիվն են տալիս, անասնապահությունով իրենց հացն են վաստակում: Սպանդանոցում մորթ անելու պատճառով, մեկ անասունի մեջ 40 հազար դրամ կորցնում ենք, ամբողջ տարին չարչարվում ենք, որ մի երկու կոպեկ աշխատենք

Թող գան այս հարցին լուծում տան, մեր ապրուստը հողագործությունն ու անասնապահությունն է»,-ասում էին անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիները, որոնք դեմ են իրենց անասունների մորթը սպանդանոցներում կազմակերպելուն: Այսօր առավոտից նրանք փակել են Արարատ-Արմավիր միջպետական ճանապարհը: Անասնաբույծները պնդում են, որ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու են որոշումները մշակել, եւ մի շարք խնդիրներ հաշվի չեն առել: «Անասունը դաշտում եմ պահում, ընկավ, ոտքը կոտրվեց, ո՞նց են տանելու, կռանո՞վ: Ժամանակին չեն գալու, գնալով քաշ է գցելու, ոտքը սեւանալու է, սակայն իրենք այս հարցերը հաշվի չեն առել»,-իր դժգոհությունները այսպես Արմավիրի մարզի ներկայացրեց անասնաբույծներից մեկը՝ նշելով, որ յոթ ամիս դաշտում է քնում, որտեղ էլ պահում է անասուններին: Ասում են, որ սպանդանոցները կրկնապատկեն, եռապատկեն էլ, միեւնույն է չեն կարողանալու հերթերից ու կոռուպցիոն գործարքներից խուսափել. «Իրենք կարգ են, որոշում՝ առաջին, երկրորդ, երրորդ կարգ: Գոմից անասունը հանեմ՝ մտցնեմ կուզովը, մի հատ կպավ կողքերին, սեւանալու է, մի հատ թեթեւ խփեցիր անասունին միսը կապտելու է, ու կարգը գցի: Պիտի տանեմ կաշառք տամ, որ գրեն առաջին կարգ, արհեստական սարքում են կոռուպցիա»:Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/01/21/1089273/© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից