Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ վերադարձ կլինի կիսանախագահական կառավարման մոդելին
https://parstoday.ir/hy/news/armenia-i115972-Ռուստամ_Բադասյանը_չի_կարծում_որ_վերադարձ_կլինի_կիսանախագահական_կառավարման_մոդելին
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերադարձ կլինի խորհրդարանականից կիսանախագահական կառավարման մոդելին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2020 13:51 Asia/Tehran
  • Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ վերադարձ կլինի կիսանախագահական կառավարման մոդելին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում վերադարձ կլինի խորհրդարանականից կիսանախագահական կառավարման մոդելին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց հունվարի 21-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ոչինչ չեմ կարող բացառել, բայց կարծում եմ, որ այդ հարցը չպետք է քննարկվի: Կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու մտադրություններ չկան»,- ասաց Բադասյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ ամենայն հավանականությամբ մինչև 2020թ. ավարտը կունենան սահմանադրական բարեփոխումների նախագիծ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի:

Մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը։

https://armenpress.am/arm/news/1002097.html