Պատգամավորները փնտրում են «Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի անհետացած հոդվածը
Պատգամավորները փնտրում են «Ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի հոդվածը, որն անհետացել է 2018 թվականին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը՞
Այդպիսով, այսօր ԱԺ նիստում Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ տվյալ հոդվածով իր ղեկավարած կոմիտեին լիազորություններ էր տրվում մշակել եւ ներկայացնել օրենսդրական-նորմատիվ ակտեր եւ միջազգային համաձայնագրերի եզրակացություններ: Հոդվածի անհետացումը, նրա խոսքով, տեղի է ունեցել փաստաթղթերի մեծ փաթեթի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջեւ:
«Դա տեղի է ունեցել մեզանից չկախված պատճառներով»,- հայտարարեց Մարտիրոսյանը՝ պատգամավորներից կոչ անելով վերականգնել կոմիտեի իրավունքները: Բացի այդ, նա նշեց գործող օրենքի մի շարք դրույթների բացառման կարեւորությունը: «Այդ փոփոխությունները վերաբերում են ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության ստանդարտների կիրառման անհրաժեշտությանը»,- ասաց նա:
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը եւ մյուսները չկարողացան բացատրել, թե ինչպես է տեղի ունեցել այդ հոդվածի անհետացումը: Նրանք պահանջեցին առաձին հետաքննություն՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար: «Ես հետեւողական կլինեմ այդ հարցում, որպեսզի պարզեմ, թե որտեղ եւ ինչպես է «անհետացել» այդ հոդվածը»,- ասաց Մելքումյանը: Սերգեյ Բագրատյանը, իր հերթին, հանդես եկավ կոշտ քննադատությամբ: «Ինչպե՞ս կարող է միջուկային անվտանգությունը կարգավորող կոմիտեն գրեթե 1,5 տարի հնարավորություն չունենա նորմատիվ եւ այլ ակտեր կիրառել, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրեր կնքել»,- հայտարարեց պատգամավորը: