Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i116131-Ցմահ_դատապարտյալ_Աշոտ_Մանուկյանը_վաղաժամկետ_պայմանական_ազատ_է_արձակվել
ՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 05:54 Asia/Tehran
  • Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել

ՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը: «Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը, բեկանվեց նրան պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշեց Ալոյանը:

Մանուկյանն անազատության մեջ եղել է 24 տարի: Նա դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նրան սկզբում դատապարտել էին գնդակահարության, ապա երկրում մահապատժի վերացումից հետո արդեն՝ ցմահ ազատազրկման:

2019 թվականին ազատ է արձակվել ևս երկու ցմահ դատապարտյալ՝ Վահագն Մարուքյանը՝ հիվանդության և պատժի կրման անհամատեղելիության հիմքով, իսկ Կարեն Օգանեսյանը՝ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում: 

https://armenpress.am/arm/news/1002555.html