ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ
https://parstoday.ir/hy/news/armenia-i116134-ՎԱՐՁՈՒ_ԱՇԽԱՏՈՂ_ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ_ՈՒՍՄԱՆ_ՎԱՐՁԸ_ԿԱՐՈՂ_Է_ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ_ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 05:55 Asia/Tehran
  • ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ ԵԿԱՄՏԱՀԱՐԿՈՎ

«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում:

Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով:

Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաեւ աշխատող ուսանողների ոգեւորությունը:

Սակայն, ինչպես եւ երեւում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու:

Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու:

Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին:

Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»։

https://hraparak.am/post/4afa015741c92553f2d67cb5f2b570b7