Զինծառայողն ինքն իր վրա է կրակել. Նախարարը՝ միջադեպի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116155-Զինծառայողն_ինքն_իր_վրա_է_կրակել._Նախարարը_միջադեպի_մասին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանը հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած միջադեպին և ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 13:28 Asia/Tehran
  • Զինծառայողն ինքն իր վրա է կրակել. Նախարարը՝ միջադեպի մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյնանը հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրեին տեղի ունեցած միջադեպին և ասել, որ զինծառայողներից մեկն ինքն իր վրա է կրակել:

«Ի սկզբանե կար որոշակի տեղեկատվության պակաս, հաշվի առնելով տեղանքը, բայց պաշտպանական բանակի հրամանատարությունը շատ կարճ ժամանակահատվածում արդեն պարզաբանումներ ներկայացրեց: Փառք Աստծու, չունենք զոհ, իհարկե, մեկ զինծառայողի, որը որ ինքն իրեն վրա է կրակել, ունի առողջության հետ կապված որոշակի անհամատեղելի վիրավորում, բայց մեր բժիշկներն անում են ամեն ինչ, որպեսզի փրկեն»,-ասաց նա` նշելով, որ շուտով կտեղափոխվի Երեւան:

Նախարարի խոսքով` վիրավորված մյուս զինծառայողը ունի թեթև վիրավորում:

Հարցին, թե միջադեպը միջանձնային է եղել, թե ոչ, նախարար Տոնոյանն ասաց, որ նախաքննությունից դուրս չի ուզում որոշ բաներ ասել, սակայն ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել հսկողությունից:

Նախարարն անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին՝ նշելով, որ հարաբերականորեն կայուն է:

https://yerevan.today/all/politics/47309/zintsarayoghn-inqn-ir-vra-e-krakel-nakharary-mijadepi-masin