Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես
https://parstoday.ir/hy/news/armenia-i116325-Ստամբուլում_կբացվի_հայ_և_թուրք_լուսանկարիչների_աշխատանքների_ցուցահանդես
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2020 09:05 Asia/Tehran
  • Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվելու:

Ստամբուլի «UNIQ Gallery» ցուցասրահում «BridgingStories II» (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փետրվարի 7-ը:

«Ակոս» թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պետք է երկու ժողովուրդների միջև խաղաղությունը և հույսը խորհրդանշեն:

2019-ի օգոստոսին Դիլիջանում տեղի է ունեցել «BridgingStories II»-ի հայաստանյան ցուցադրությունը:

Նշվում է, որ դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ տեղի է ունեցել այս նախագծի 1-ին մասը (BridgingStories)։ Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ՝ լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանն ու Սաբիհա Չիմենը:

1in.am